ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Եղանակը՝ Հայաստանում

Եղանակը՝ Հայաստանում
22.12.2013 | 17:56

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:

Քամին արևմտյան` 1-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 22-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում ցերեկը կլինի 6-8 աստիճան ցուրտ, գիշերը՝ 13-15 աստիճան ցուրտ։

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ